Եգիպտոսի նոր վարչապետ Իսամ Շարաֆը մարտի 4-ին  դուրս է եկել Կահիրեի Թահրիրի հրապարակ, որպեսզի «ստանա հեղափոխության օրհնությունը»։

«Ես ուզում եմ ստանալ ձեր օրհնությունը, որպեսզի իմ գործունեության օրինականությունը հաստատվի հենց այս հրապարակում»,- Շարաֆի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիկը պաշտոնաթող էր եղել մարտի 3-ին։ Հրաժարականի մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել էր երկիրը ղեկավարող զինված ուժերի բարձրագույն խորհուրդը:

Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնը լքել էր փետրվարի 11-ին եւ իշխանությունը հանձնել Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: