Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովայի սպանության կազմակերպիչ Յուրի Կոլչինը հայտարարել է, թե սպանության պատվիրատուն պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն է:
Գլուշենկոյի անունը վաղուց էր շրջանառվում որպես սպանության պատվիրատու, սակայն որեւէ կոնկրետ փաստ գոյություն չուներ, եւ պաշտոնապես համարվում էր, որ սպանության պատվիրատուն անհայտ է: Սակայն «Ֆոնտանկա.ru»-ին հայտնի է դարձել, որ մի շաբաթ առաջ կազմակերպիչը փոխել է իր դիրքորոշումը եւ հաստատել Գլուշենկոյի մեղքը:
Վերջինս տամբովյան խմբավորման անդամ է, բազմիցս դատված, եւ հայտնի է Մչիշա Խոխոլ մականունով:
Ստարավոյտովան սպանվել էր իր տան մուտքի մոտ 1998թ. նոյեմբերի 20-ին:





























