Եմենում Ամրան մարզում  հակակառավարական ցույցի ժամանակ, զինված ուժերի հարձակման արդյունքում երկու մարդ է սպանվել, 9-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվացքներ, գրում է Aqence France-presse-ը՝ վկայակոչելով ընդիմադիր առաջնորդներից մեկին, որի անունը չի նշվում:

Գործակալության զրուցակցի խոսքով, զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք պահանջում էին նախագահ Ալի Աբդուլ Սալեհի հրաժարականը։

Ալի Աբդուլ Սալեհը  ով  30 տարի շարունակ  ղեկավարում է երկիրը, չի ցանկացել  հրաժարական տալ, ավելին մեղադրել է ընդիմությանը  Եմենի ժողովրդին պառակտելու  մեջ։