«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  2011թ-ի մարտի 5-ից 8-ը ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline  բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով: Այդ օրերին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում «արծաթե» համարի արժեքը կկազմի 2500 դրամ, «ոսկե» համարի` 30000 դրամ, իսկ «պլատինե» համարի` 70000 դրամ:

«Գեղեցիկ» հեռախոսահամարները որպես նվեր բավական մեծ պահանջարկ ունեն եւ մենք որոշել ենք շարունակել այն ավանդույթը, ըստ որի տոն օրերին Beeline «արծաթե»,«ոսկե» կամ «պլատինե» համարը կարելի է գնել կես գնով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Ակցիայի շրջանակում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ «գեղեցիկ» հեռախոսահամար: