Հարցման տվյալներով, կազմակերպության խնդիրների պատճառը թաքնված է աշխատողների «աստղային հիվանդությունների» մեջ։

Ռուսական կազմակերպությունների մեկ երրորդի ներկայացուցիչները կարծում են, որ խելացի աշխատակիցները վնասում են իրենց ընկերություններին։

Հարցվածների 36 տոկոսի կարծիքով, հիմնական պատճառը, երբ հեռանկարային եւ խելացի աշխատակիցն սկսում է ընկերությանը խանգարել, վատ դաստիարակությունն է, անձնական կյանքում ունեցած խնդիրները, ինչպես նաեւ «անփոխարինելիության» զգացումը։