Ուկրանիական Լյուբոմլ քաղաքում լիցեյի 17-ամյա աշակերտը կրակ է բացել ուսումնական հաստատության ներսում։ Միջադեպ արդյունքում 3 աշակերտ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, այս մասին հաղորդում է Ուկրաինայի ոստիկանության  մամուլի ծառայությունը:

Պատանին կրակել է գազային ատրճանակով, որն առգրավված է: Ոստիկանությունում քրիական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։