Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համաժողովրդական հանրաքվեն Եգիպտոսում տեղի կունենա մարտի 19-ին, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։
Ներկայիս սահմանադրությունը դադարել է գործել փետրվարին՝ նախագահական հինգ ժամկետ պաշտոնավարած Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը վեցից իջեցվելու է չորս տարվա։ Բացի այդ, նախագահի պաշտոնում հնարավոր է առաջադրվել երկու անգամից ոչ ավել:



























