Ռոստովի մարզի Շախտի քաղաքում ձերբակալվել է թանկարժեք ռուբինը ապօրինի կերպով վաճառել փորձող Հայաստանի մի քաղաքացի։ Ռուբինի քաշը եղել է մոտ 11 կարատ, գինը՝ 4,2 մլն ռուբլի։
Հայաստանցու հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Նրան կարող են ազատազրկել մինչեւ յոթ տարի ժամկետով։





























