Շիրակի մարզային գրադարանը տարածքի խնդիր ունի, գրադարակները քիչ են ու տեղ չլինելու պատճառով գրքերը մնում են կապոցներում:
«200 հազար կտոր գրականություն կա, դրանց մեծ մասը մնում է կապոցներում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը:
Գրադարանում չկա նաեւ ջերմային նորմալ ռեժիմ, որի պատճառով գրքերը պահպանելը գնալով ավելի ու ավելի դժվարանում է:
«Չնայած նրան, որ համացանցն այսօր գնալով ավելի շատ ոլորտներ է ընդգրկում, այնուամենայնիվ մարզային գրադարանն ունի 10 հազարից ավելի ընթերցող, որոնցից 7 հազարն ակտիվ ընթերցողներ են»,- հավաստում է Շիրակի մարզային գրադարանի տնօրենը:




























