Տրիպոլիից արեւմուտք՝ Ազ-Զավիա քաղաքում լիբիացի ապստամբների եւ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի բախման արդյունքում մարտի 4-ին ամենաքիչը 13 մարդ է զոհվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Միաժամանակ, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, Լիբիայում տեղի ունեցած բախումների արդյունքում 50 մարդ է զոհվել։

Փետրվարի 15-ից Լիբիայի նահանգներում բողոքի ցույցեր են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող Քադաֆիի հրաժարականը։