Սոչիում մարտի 5-ի Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին՝ փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանությունը ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորին սպանելու փաստը:
«Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին փորձելով լարել մթնոլորտը` նախագահական հանդիպումից առաջ:
Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է նա:




























