Սանկտ Պետերբուրգում օտարերկրացու հերթական սպանությունն է կատարվել, որին կարող են մասնակից լինել նեոնացիստները։ Դանակի 38 հարված ստացած 28-ամյա միջինասիացու դին մարտի 2-ին հայտնաբերվել է Սուզդալի լճի ափին։ Ոստիկանների խոսքով, հանցագործների ձեռագիրը խոսում է այն մասին, որ Տաջիկստանի քաղաքացին կարող է սպանված լինել նեոնացիստների կողմից։