Անհայտ տիեզերական օբյեկտները երկիր են ուղարկում էներգիայի հոսքեր` հելիումի իոնների բարձր պարունակությամբ: Նման եզրակացության են եկել ռուս-իտալական «Պամելա» սպեկտրաչափի աշխատանքներին հետեւող գիտնականները: Սենսացիոն տվյալները հրապարակվել են Science ամսագրում:

Սովորաբար նման տիեզերական ճառագայթներ առաջանում են գերնոր աստղերի պայթյուններից, «ՌԻԱ Նովոստիին» ասել է գիտական հոդվածի հեղինակներից պրոֆեսոր Յուրի Ստոժկովը: Նրա խոսքով` «Պամելայի» կողմից ուսումնասիրված ճառագայթների լուսապատկերները տարբերվում են սովորականներից` նրանք «հարթ» չեն:

«Ավելի շուտ մենք գործ ունենք տեզերական ճառագայթների մի քանի պոպուլյացիաների հետ, որոնք Արեւային համակարգից համեմատաբար հեռու չեն: Քանի որ տարբեր էներգետիկ տարածություններ լուսպատկերների տարբեր ցուցանիշներ ունեն, դա վկայում է այն մասին, որ գոյություն ունեն մոտ աղբյուրներ, եւ դրանցից յուրաքանչյուրն իր լուսապատկերն է գեներացնում»,-բացատրել է Ստոժկովը:

Գիտնականները ենթադրրում են, որ տիզերական այդ ճառագայթների աղբյուրները գաճաճ աստղերն են, որոնք պատկանում են նույն տեսակին, ինչ Արեգակը, միայն ավելի մեծ լուսատվություն ունեն: Սակայն այդ փաստը դեռեւս ապացուցված չէ: