Սիրիայում փետրվարի վերջին ահաբեկիչների հարձակման հետեւանքով երեք ռուս զինվորականներ են զոհվել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրանց մարմինները տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական հաստատությունում ասել են, որ երեք զինծառայողների անհետացման լուրը ստանալու պահից նրանց որոնման անդադար աշխատանքներ են անցկացվել։
Ավելի ուշ զինվորականների եւ հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում հարձակումն իրականացրած ավելի քան 30 զինյալները ոչնչացվել են։





























