ԵՄ երկրները պարտավոր կլինեն 5G ցանցի հետ կապված վտանգների մասին տվյալներ փոխանակել եւ տարվա վերջին դրանց վերացման միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ առանց մեկնաբանելու 5G ցանցի ստեղծման համար ԵՄ-ում չինական Huawei Technologies-ի սարքերը արգելելու ԱՄՆ-ի կոչերը՝ հայտնում է Reuters-ը։
Նպատակն այն է, որ սարքավորումներն օգտագործվեն անվտանգության գոյություն ունեցող կանոններին համապատասխան։
Որոշումն ընդունվել է՝ չնայած Huawei-ի տեխնոլոգիաները բոյկոտելու ԱՄՆ-ի ճնշումներին՝ կապված այն մտավախության հետ, թե Չինաստանը ընկերության սարքավորումները օգտագործում է լրտեսության համար։ Huawei-ը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները եւ հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ։
ԵՄ երկրները պետք է մինչեւ հունիսի վերջը գնահատեն 5G-ի հետ կապված կիբեռանվտանգության ռիսկերը։ ԵՄ ընդհանուր գնահատականը պետք է պատրաստ լինի մինչեւ հոկտեմբերի 1-ը։
Կապի խոշոր օպերատորները դեմ են Huawei-ի արգելմանը՝ հայտարարելով, որ նման քայլը կարող է տարիներով հետաձգել 5G ցանցի ստեղծումը։





























