Թուրքիայի Նեւշեհիր քաղաքում մի իրանցի փախստական բողոքի յուրահատուկ ձեւ է կիրառել՝ կարելով իր կոպերն ու շուրթերը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Իբրահիմ անունով իրանցի փախստականն իր բողոքն ուղղել է թուրքական ոստիկանությանը՝ պնդելով, թե իր պահանջները չեն իրականացվում։ Այս ամենը նա անգլերենով մի թղթի վրա գրել է եւ կանգնել Նեւշեհիրի նահանգային ոստիկանության դիմաց։

Իբրահիմի ընկերներն ու ոստիկաները երկար ժամանակ փորձել են համոզել նրան՝ հրաժարվել նման բողոքի ձեւից, սակայն՝ ապարդյուն։  Ի վերջո, ոստիկանները գրկել են նրան եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները քանդել են նրա դեմքի վրայի կարերը։

Հայտնի է դարձել, որ Իբրահիմը 20 օրա առաջ է եկել Նեւշեհիր, որտեղ նրան տեղավորել են իրանցիների մի խմբի հետ։ Իբրահիմը ցանկանում է գնալ Անթալիա, սակայն իմանալով, որ չի կարող Նեւշեհիրի սահմաններից դուրս գալ, դիմել է բողոքի նման ձեւի: