Ավստրալիայի Ավիացիոն անվտանգության վարչությունը (CASA)  հայտարարել է, որ երկրում կսահմանափակեն ավելի քան 250 գ կշռով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

Չորեքշաբթի ABC հեռուստառադիոկորպորացիան հաղորդում է, որ այս տարվա հուլիսի 1-ից ցանկացած դրոնների օգտագործման համար նրանց սեփականատերերին անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա ստանալ եւ գրանցել սարքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա մեզ մի շարք առավելություններ կտա բնակչության բողոքների կամ անօդաչուների կողմից անվտանգության կանոնների խախտման մասին հաղորդագրությունների արձագանքման համար: Մենք հստակ կիմանանք, թե որ դրոնն է գտնվում կոնկրետ շրջանում եւ ում է այն պատկանում», - ասել  CASA-ի ներկայացուցիչ Փիթեր Գիբսոնը:

Կանոնների փաթեթի համաձայն՝ ավելի քան 250 գ կշռող դրոնների սեփականատերերը պետք է հատուկ առցանց դասընթացներում ուսուցում անցնեն, լիցենզիա ստանան եւ գրանցեն սարքը: Բոլոր գործող անօդաչուների տվյալները պահպանվելու են ավիացիոն անվտանգության վարչության միասնական բազայում: