Facebook-ը ատելության կոնտենտի դեմ պայքարի շրջանակում արգելել է «սպիտակ ազգայնականության եւ սպիտակ անջատողականության» գովերգումը կամ աջակցությունը, փոխանցում է AFP-ն:

Facebook-ում եւ Instagram-ում արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթից սկսած:

Արգելքը չի տարածվում որոշ հրապարակումների վրա, որոնք, սոցցանցի համաձայն, արտահայտված են ազգայնականության կամ քաղաքական անկախության ավելի ընդարձակ հայեցակարգով:

Facebook-ից հայտարարել են, որ վերջին ամիսներին գիտնականների եւ «քաղաքացիական հասարակության անդամների» հետ զրույցները հանգեցրել են այն եզրակացության, որ սպիտակ ազգայնականությունը եւ անջատողականությունը կապված են ատելության կազմակերպված խմբերի հետ:

Facebook-ից հայտնել են, որ նոր արգելքը չի տարածվի այնպիսի թեմաների վրա, ինչպես ամերիկյան հպարտությունը եւ բասկերի անջատողականությունը, որոնք «մարդկանց ինքնության կարեւոր մասն են», նշված է հայտարարության մեջ: