Նախկինում Սուեզի ջրանցքով անցած իրանական ռազմական երկու նավերը Միջերկրական ծովում ավարտել են իրենց առաքելությունը։ Այս մասին մարտի 5-ին հայտարարել է իրանական բանակի ռազմածովային ուժերի հրամ անատար Հաբիբոլա Սայարին։
Նրա խոսքով, առաքելությունն ուղղված է եղել Ադենի ծոցի ցամաքային գծերի անվտանգության ապահովմանը եւ ուսանողների ռազմածովային պատրաստությանը, հաղորդում է իրանական Press TV-ն: Նա նաեւ նշել է, որ նավերին հաջողվել է կատարել իրենց առաքելությունը, չնայած իսրայելական իշխանությունները փորձել են խանգարել դրան:
Նշենք, որ իրանական երկու նավեր փերվարի 22-ի առավոտյան Միջերկրական ծով անցնելու համար մուտք էին գործել Սուեզի ջրանցք։ Իրանի ռազմածովային ուժերի նավերը Սուեզի ջրանցքով չեն անցել 1979 թվականի իրանական հեղափոխությունից ի վեր։ Իրանի Ռազմածովային ուժերի նավերի անցումը հարուցել է Իսրայելի անհանգստությունը, քանի որ իրանական նավերը պետք է ուղղվեն Սիրիա, որի հետ Իսրայելը պաշտոնաես պատերազմական իրավիճակում է:



























