Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսային զրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:





























