Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը այսօր՝ մարտի 5-ին եռակողմ բանակցությունների պաշտոնական մասն ավարտելուց հետո ջերմ մթնոլորտում շարունակել են շփումը: Այս մասին Սոչիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Երեք երկրների ղեկավարները հանդիպել են «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային զառիթափի ստորոտներից մեկում եւ միասին սուրճ են խմել: Այնուհետեւ նախագահները ճոպանուղիով բարձրացել են Պսեխակո լեռը: