ՀՀ Ազգային ժողովում հերթական նիստերի օրակարգն սպառվելուց հետո մեկնարկել է արտահերթ նիստը:

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում մեկ հարց է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որը պետք է քննարկվի միանգամից եւ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ խնդիրը վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: