Վրաստանն ուզում է ԱՄՆ-ից գնել  այն կարմիր գինու պիտակի օգտագործման իրավունքը, որը Ստալինն էր սիրում: Թբիլիսին պնդում է, որ գինու արտադրման մշակույթը հենց Վրաստանում է ծնունդ առել, գրում է վրացական Journalist գործակալությունը:

Վրաստանի պատենտավորման բյուրոն բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գրանցված Dozortsev and Sons կազմակերպության հետ, որին էլ իրավաբանորեն պատկանում է «Խվանճկարա» գինին:

Dozortsev and Sons կազմակերպության կայքէջում գրված է, որ Ստալինն այնքան էր այդ գինին գնահատում, որ դրանով հյուրասիրում էր ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին եւ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին:

Վրաստանը պնդում է, որ ինքն է գինու հայրենիքը եւ որ դեռ 8000 տարի առաջ է սկել գինու արտադրությունը:

Հիշեցնենք, որ վրացական գինու «Խվանճկարա» ապրանքանիշի շուրջ սկանդալ էր ծագել: Պարզվել էր, որ Վրաստանը իրավունք չուներ գինիներ վաճառել այդ ապրանքանիշի տակ՝ ԱՄՆ-ում: