Երկար, հագեցած, արդյունավետ։ Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է բնութագրել Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։ այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիեւ առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացել են ԱԳ նախարարներն ու համանախագահները:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հանդիպումը նորմալ է անցել, իսկ Ալիևը կոչ էև արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:





























