Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես ուրախ էի ընդունել Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որը ժամանել էր Վիեննա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար»,-նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Կուրցը նշել է, որ երկու կողմերին կոչ է արել շարունակել աշխատել կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունների միջոցով:
Նա հավելել է, որ Հայաստանն առաջնահերթ երկրներից է Ավստրիական համագործակցության ծրագրի շրջանակներում զարգացման տեսանկյունից, եւ Ավստրիան ցանկանում է շարունակել համագործակցության հաստատումը:
.jpg)
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կուրցի հետ սելֆին և գրել. «Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»











