Այս րոպեներին Ադլերի օդանավակայանում տեղի է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հաամանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) հետ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը այդ հանդիպմանը ներկա է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես առանձին հանդիպում է ունեցել համանախագահների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:

Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: