Լեհաստանի տարածքում իր հակահրթիռային պաշտպանության համակարգը վերակազմավորելու ԱՄՆ-ի մտադրությունը ռուսաստանյան միջուկային պաշտպանության համար վտանգ չի ներկայացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ զինուժի գլխավոր շտաբի աղբյուրը:
«Այսօր խոսքն ամերիկյան հակահրթիռային «Ստանդարտ -3М» կոմպլեքսի վերափոխման մասին է: Դրանք ունակ են որսալ միայն միջին եւ փոքր հեռավորության հրթիռներ, որոնցից Ռուսաստանը չունի, քանի որ դրանք դեռ 1987 թ. Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն լիկվիդացվել են»,-ըստ Lenta.ru-ի` ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը Լեհաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լեհաստանում կտեղակայվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի նոր ստորաբաժանում, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանության նոր տարրեր: Հակահրթիռային կոմպլեքսները Լեհաստանում կարող են հայտնվել 2018 թվականին:




























