Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդները գերի են վերցրել բրիտանկան SAS հատուկ նշանակության ջոկատի ութ զինվորների:

Նրանց գերի են վերցրել այն պահին, երբ վերջիններս ուղեկցում էին լիբիական ընդդիմության առաջնորդի հետ հանդիպման մեկնող բրիտանացի դիվանագետին:

Ըստ The Times-ի աղբյուրների` բրիտանացի զինված հատուկնշանակայինների անարգել անցումը ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում կարող էր զայրացնել ընդդիմության առաջնորդին: Լիբիական մամուլի փոխանցմամբ` գերված բրիտանացիները գտնվում են Բենգազիում, որտեղ ձեւավորվել է ընդդիմության ժամանակավոր կառավարություն:

Բրիտանիայի դիվանագիտական շրջանակներից թերթին հայտնել են, թե լիբիացի գործընկերները հրաժարվել են բանակցություններ վարել, քանի դեռ Մեծ Բրիտանիան միջազգայնորեն չի ճանաչել ապստամբների կառավարությունը: