Բրազիլիայում մեկնարկել է աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկը` Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը: Քաղաքապետ Էդուարդ Պաիսը քաղաքի բանալին հանձնել է կառնավալի արքային, որը մարմնավորել է հունական աստվածներից մեկին:
Այս տարի կառնավալը դիտելու համար ժամանել է 700 հազ. տուրիստ` տարբեր երկրներից եւ Բրազիլիայի տարբեր վայրերից: Նրանց սպասվում է տոնակատարության հիմնական իրադարձությունը`սամբայի դպրոցի շքերթը, որը շարունակվում է երկու գիշեր:
Հյուրերի առջեւ հանդես են գալու բարձրագույն լիգայի 14 խումբ, որոնց ելույթը պետք է գնահատի ժյուրին: Յուրաքանչյուր դպրոցի երթը պետք է տեւի կես ժամ, առաջինը հանդես են գալու ամենահայտնի խմբերը:
«Սամբադրոմը» կարող է տեղավորել 70 հազ. մարդու: Այնտեղ հայտնվել կարող է յուրաքանչյուը` համապատասխան վճարումներ կատարելուց հետո:




























