Լիբիայի հակակառավարական ուժերը ետ են գրավել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Էզ –Զավիա եւ Միսրատա քաղաքները:
Ապստամբներն Էզ –Զավիան գրավել էին փետրվարի վերջին եւ այն դիտարկում էին որպես մայրաքաղաքի վրա հարձակում կազմակերպելու հենադաշտ: Նախօրեին` մարտի 5-ին, քաղաքում կատաղի մարտեր են տեղի ունեցել ապստամբերի եւ Քադաֆիի կողմնակիցների միջեւ: Նախնական տվյալներով` զոհվել է առնվազն 30 մարդ:
Նավահանգստային Միսրատա քաղաքը, որտեղ բախումների ժամանակ մոտ տասը մարդ է զոհվել, նույնպես ապստամբների վերահսկողության տակ էր անցել փետրվարի վերջին:
Լիբիական հեռուստաընկերության հաղորդմամբ` Քադաֆիի ռեժիմին աջակցող ուժերը շարժվում են դեպի Բենգազի, որն ընդդիմության կենտրոնն է համարվում:





























