ԱՄՆ Կոնգրեսի շենքի առջեւ Տեխաս նահանգի անկախության պահանջով հանրահավաք է անցկացվել: Այն կազմակերպել է փոքրաթիվ, բայց ակտիվ «Տեխասի Հանրապետություն» քաղաքական կազմակարպությունը` հանրահավաքը զուգահեռելով Տեխասի անկախության օրվա հետ:
Տեխասը 1836թ-ին մեքսիկական բանակի հետ պատերազմից հետո անկախացել էր Մեքսիկայից: 1845թ-ին ԱՄՆ-ի հետ կնքվել էր պայմանագիր` որպես նահանգ ԱՄՆ կազմի մեջ մտնելու վերաբերյալ: Ուշագրավ է, որ 1861-1865թթ. հյուսիսային եւ հարավային նահանգների միջեւ քաղաքացիական պատերազմի շրջանում Տեխասը հանդես էր գալիս հարավի դիրքերից` ընդդեմ Վաշինգտոնի:
«Տեխասի Հանրապետության» անդամները կարծում են, որ 1845թ-ին Վաշինգտոնի կողմից տարածքն անօրինական կերպով բռնակցվել է ԱՄՆ-ին եւ ներկայումս գտնվում է նրա օկուպացիայի ներքո: Շարժման մասնակիցները ստեղծել են սեփական կառավարությունը, դատական համակարգը եւ իրավապահ մարմինները: Նրանք նաեւ խոշոր գումարի դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ կառավարության` պահանջելով փոխհատուցում Տեխասի բարեկեցությունը խախելու համար:





























