Էստոնիայում այսօր`մարտի 6-ին խորհրդարանական ընտրություններ են: Խորհրդարանում 101 պատգամավորական տեղի համար պայքարում է 789 թեկնածու: Քվեաթերթիկներում ընդգրկված է ինը կուսակցություն եւ 32 անկախ թեկնածու:
Ֆավորիտ է համարվում Բարեփոխումների կուսակցությունը, որի ղեկավարը երկրի վարչապետ Անդրուս Անսիպն է: Հարցումների համաձայն` այս կուսակցությունը կստանա ձայների մեկ երրորդը: Վերջինիս գլխավոր մրցակիցը կենտրոնամետ կուսակցությունն է, որը ղեկավարում է Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը:
Ըստ Lenta.ru-ի` էստոնացի ընտրողների 27% -ը քվեարկել է ժամկետից շուտ` նախնական քվերակության ժամանակ, որն ավարտվել է մարտի 2-ին:




























