ԱՄՆ Լուիզիանա նահանգում ավերիչ տոռնադոյի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն 14 մարդ: Մասնագետների կարծիքով` այս տոռնադոն վերջին 70 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենաուժեղն է եղել:

Անցած շաբաթ ԱՄՆ հարավային եւ արեւմտյան նահանգներում մի քանի օր շարունակ մոլեգնող փոթորկն ու տեղատարափ անձրեւները մի շարք նահանգներում` Ինդիանայում, Քենթուկիում, տոռնադոյի պատճառ են դարձել: Ուժեղ տեղատարափները հեղեղումներ են առաջացրել նաեւ Օհայոյում: Տարերքի հետեւանքով չորս մարդ զոհվել է: