Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին այսօր` մարտի 6-ին, քննարկել են երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման հարցեր:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, շեյխան ընդգծել է, որ ԱՄԷ-ն ցանկանում է բարձրացնել երկրների միջեւ տնտեսական եւ ներդրումային համագործակցության մակարդակը, ինչպես նաեւ ընդլայնել փոխգործակցության ոլորտները:
Emirates news agency-ի հաղորդմամբ` նա նշել է, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանում ներդրումների իրականացմամբ:




























