Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզանը եւ նրանց ավագ որդին Շարմ էլ Շեյխից վերադարձել են Կահիրե:

Մուբարաքի ընտանիքի անդամների վերադարձի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` հնարավոր է, նրանց հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մահիդ Մահմուդը` նախագահական ընտանիքի հաշիվների կալանքի գործով:

Հիշեցնենք, որ Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական էր տվել եւ իշխանությունը փոխանցել էր բանակին: Անմիջապես հրաժարականից հետո նա ընտանիքի հետ մեկնել էր Շարմ էլ Շեյխի իր ձմեռային նստավայր: