Լիբիայի կառավարությունը հայտարարել է մաքսատուրքերի եւ հարկերի վերացման մասին: «Դա արվում է ահաբեկիչների նկատմամբ մեծ հաղթանակի կապակցությամբ»,-հայտարարել է երկրի պետական հեռուստատեսությունը` ավելի վաղ հաղորդելով, որ երկու քաղաքներ` Էզ –Զավիան եւ Միսրատան անցել են Քադաֆիի վերահսկողության տակ: Նշված քաղաքների բնակիչները, սակայն, մի քանի ժամ հետո հերքել էին այդ տեղեկությունները:
Ըստ Gazeta.ruի` դիտորդները Քադաֆիի ռեժիմի կողմից հարկերի վերացումն ավելի շուտ հակված են համարել ժողովրդական դժգոհությունը փարատելու փորձ:




























