Եմենի գործող իշխանության կողմնակիցները մարտի 6-ին գրոհել են Իբբ քաղաքում գտնվող հակակառավարական ցույցերի մասնակիցների ճամբարը: Բախումների արդյունքում 25 մարդ է տուժել, վեցի վիճակը ծանր է:
Իբբ քաղաքում անցնող շաբաթվա ընթացքում նմանտիպ բախումներ են տեղի ունեցել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց միջեւ:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Եմեն այցելություններից:
Հակակառավարական հուզումները Եմենում սկսվել են փետրվարից: Նախագահ Ալի Սալեհը, որի հրաժարականն էլ պահանջում են ցուցարարները, ավելի վաղ հայտարարել էր, թե չի երկարաձգելու իր լիազորությունների ժամկետը եւ չի ձգտի իշխանությունը փոխանցել որդուն:



























