Հուսադրող է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ հրադադարի ամրապնդման եւ խաղաղության համար բարենպաստ պայմանների ստեղծման կոչը, ինչպես նաեւ արդյունք ստանալուն ուղղված բանակցությունների հետագա քայլերի ձեռնարկման պատրաստակամության մասին նրանց հայտարարությունները: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարության հայտարարության մեջ:
ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում հումանիտար ոլորտում միջոցառումների մշակման մասին Վիեննայի համաձայնության իրականացմանը, ինչպես նաեւ խաղաղությանը բնակչության նախապատրաստման միջոցառումների մասին համաձայնագրի իրականացմանը, որը ԱԳ նախարարների միջեւ ձեռք է բերվել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու այս ջանքերին:
Եվրոպական միությունը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ առաջարկներին իր լիակատար աջակցության մասին, այդ թվում՝ ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում:




























