Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ընդունել է արտաքին գործերի նախարար Սեյձի Մաեհարի հրաժարականը, որը մտադրություն է հայտնել պաշոնը լքել իր շուրջ ծագած ֆինանսական սկանդալի պատճառով:

Հանդիպման ժամանակ վարչապետը փորձել է նախարարին համոզել հրաժարվել իր մտադրությունից, սակայն վերջինս պնդել է իր որոշումը. «Ես ցանկանում եմ կատարվածի համար ներողություն խնդրել հանրությունից»,- հայտարարել է ԱԳ նախարարը մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` հայտնվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իբր  $2,4 հազար է ստսցել Հարավային Կորեայի 72-ամյա մի քաղաքացուց:

Ճապոնիայի կառավարությունն արգելում է նվիրաբերությունները օտարերկրացի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:  Մաեհարան մասնակիորեն ընդունել է մեղքը` նշելով, որ ստացել է $600: