Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը ուղեծիր է դուրս բերել հետախուզական EMISAT արբանյակը, որը կորոշի հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների գտնվելու վայրը, հաղորդում է  NDTV-ն:

Ըստ հեռուստաալիքի՝ արբանյակն ուղեծիր է դուրս բերել հնդկական PSLV-C45 հրթիռ կրիչը, որն արձակվել է Շրիհարիկոտա կղզու Սատիշ Դհավանայի անվան տիեզերական կենտրոնի տիեզերակայանից: Մինչեւ հրթիռ կրիչի արձակումը հետհաշվարկը սկսվել է կիրակի՝ տեղական ժամանակով 06:27-ին:

Արբանյակի  քաշը մոտավորապես 0.4 տոննա է: Հեռուստաալիքը նշում է, որ ուղեծիր են դուրս բերվել նաեւ 28 նանոարբանյակներ, որոնք արտադրվել են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Լիտվայի եւ Իսպանիայի կողմից:

Հնդկաստանը սեփական տիեզերական ծրագիրը զարգացնում է 1947 թվականից, երբ անկախություն է ձեռք բերել: Աշխատանքն իրականացվում է տիեզերական հետազոտությունների կառավարական բաժնի  ղեկավարությամբ: