Հայաստանը միշտ համարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով լուծվի: Ապրիլի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւաչափը Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում հնարավոր կլինի վերաձեւակերպել որպես «նոր պատերազմ` նոր տարածքներ»:
«Մենք երբեք չենք ցանկացել, եւ այսօր էլ նոր պատերազմ չենք ցանկանում: Մեր բոլոր հայտարարությունները միշտ ուղղված են եղել այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - նշեց պատգամավորը:





























