Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումը բանակցություններ չէին։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեքստում դուք բառ չեք գտնի, որ դրանք բանակցություններ էին, այն հանդիպում էր։ Ադրբեջանի նախագահը իր խոսքին մեծ ազատություն է տալիս, այն անվանելով թռիչքային փուլ, բանակցությունների մեկնարկային փուլ, սակայն հայկական կողմի եւ համանախագահների վերաբերմունքն այն է, որ սրանք նախապատրաստություններ են բանակցությունները վերսկսելու համար, մենք տեսականերոն ցանկացած հանդիպում կարող ենք կոչել բանակցություններ, սակայն դրանք համարել կարգավորման խորը գործընթաց չենք կարող»,–ասաց նա։ ։
Քաղաքագետը վստահ է՝ այս հանդիպումով Ադրբեջանի նախագահին տրվեց ետ քայլ անելու հնարավորություն. «Այս հանդիպումով Ադրբեջանի նախագահին տրվեց ետ քայլ անելու հնարավորություն, քանի որ երեք տարի առաջ այս օրերին տեղի ունեցած պատերազն ամենեւին էլ չբարելավեց Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում, ավելին՝ փակուղի մտցրեց բանակցությունները։ Իսկ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները ապրիլյան պատերազմից հետո եղել է ոչ թե ԼՂ կարգավորման, այլ բանակցությունների փակուղիները հաղթահարելու շուրջ»։
Նա հակված չէ համարել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ բոլորովին չկան. «Եթե տոտալ ասում ենք, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կամ տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն, ապա դա այդպես չէ, եւ պատահական չէ, որ այսօր բազմաթիվ ռազմական փորձագետներեւ նշում են, որ Ադրբեջանը զրկված է անսպասելի բլիցկրիգի հնարավորությունից, քանի որ տեսանկարահանող սարքեր տեղադրված են շփման գծում։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների հարցը ուրիշ դաշտում է, դա հնարավորություն էր տալու համանախագներին մեղավորներին մատնանշել եւ հետաքննություն իրականացնել»։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարց, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, իր հերթին Իլհամ Ալիեւը նշել էր, որ բանակցային ձեւաչափը չի փոխվի։





























