Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա այցով Արցախ է մեկնել ապրիլի 1-ին: