Ըստ սահմանադրության՝ ԶՈւ ղեկավարումը խաղաղ ժամանակ դրված է պաշտպանության նախարարի վրա, իսկ դա ենթադրում է նաեւ հրապարակային հայտարարություններ, որոնք ի պաշտոնե պետք է անի պաշտպանության նախարարը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը ինքը վերաձեւակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքի:

«ՊՆ–ն եւ ի դեմս նախարարի, իրականացնում է կառավարության ծրագիրը: Այսինքն մենք մեր կարողությունների եւ հզորությունների վրա բավականին վստահ ենք եւ, չեմ ցանկանում «եթե»–ներով խոսել, սակայն համապատասխան վտանգի դեպքում... այս հայտարարությունը առաջին անգամ չէ, նույնիսկ եթե հետ գնաք 6 ամիս առաջ, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի անգամ հայտարարություններ են եղել, այդ թվում՝ մեր զորավարժությունների հետ կապված։ Հստակ այդ մեսիջները գնացել են, որ այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն, որը նաեւ ենթադրում է որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, հակառակորդի թիկունք։ Վերջին զորավարժությունների ժամանակ հարձակողական կոմպոնենտը  մեր զինված ուժերի կողմից բավականին հաջողությամբ իրականացվել է այդ սցենարները»,-ընդգծեց փոխնախարարը:

Հարցին՝ մի կողմից ընթանում էր Ալիեւ–Փաշինյան հանդիպումը, մյուս կողմից պաշտպանության նախարարը այդպիսի հայտարարություն է անում, դրանք արդյոք համադրելի են, թե ոչ. «Միանշանակ համադրելի են եւ սա կառավարության ծրագրի մաս է կազմում։