Իրավիճակից անկախ՝ հայկական կողմը պետք է մշտապես պատրաստ լինի հակառակորդի գործողություններին համարժեք պատասխան տալուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հակառակորդը նենգ է, վտանգը՝ մեծ»,- նշեց նախկին նախարարը՝ շեշտելով, որ հակառակորդի ոտնձգություններին հակազդելու հարցը մեր երկրի կյանքի, ժողովրդի առաջընթացի, անկախության հարցն է: «Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք: Համախմբվենք, ինչպես համախմբվեցինք 2016 թվականի ապրիլին: Լինենք ազգ-բանակ, որ ոչ մեկի մտքով չանցնի նենգ ծրագրեր կազմել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:











