Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից դրական սպասելիքներ պետք չի ունենալ, քանի որ բանակցում են հակադիր կարծիքներ ունեցող 2 կողմ։
Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Արտաքին քաղաքականության վերաբերյալ մենք չպետք է քննադատության ենթարկենք, այլ հուսանք եւ սպասենք, տեսնենք գործընթացների զարգացումը, ունենք մեր յուրահատուկ կարծիքները, բայց ճիշտ չեմ համարում դրանք բարձրաձայնել եւ անձնական կարծիքներով խեղաթյուրել կամ շփոթության մեջ դնել հանրությանը»։
Նշենք, որ Հանրապետականներն այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին։











