Մեծ Բրիտանիայում ապրող 28-ամյա Քելլի Ջոնը շուտով տատիկ կդառնա։ Քելլին մայրացել է 14 տարեկանում՝ լույս աշխարհ բերելով իր դստերը՝ Թիային, ով նույնպես որոշել է գնալ մոր ճանապարհով:
Քելլին դստերը միայնակ է մեծացրել առանց ամուսնու: Նա միշտ փորձել է Թիային հեռու պահել տղամարդկանց միջավայրից, սակայն օրեր առաջ 14 տարեկան Թիան հայտարարել է որ ցանկանում է մայր դառնալ։ Քելլին վախենում է, որ թոռանը մենակ է մեծացնելու:
Հնարավոր է այս պատմությունը հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նախկին ռեկորդակիրը 29-ամյա բրիտանացի զույգն է եղել:





























