Մի խումբ ամերիկահայեր դատական հայց են ներկայացրել ընդդեմ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի` ըստ տեղեկատվության ազատության մասին օրենքի, պահանջելով տեղեկություններ տրամադրել Հայոց ցեղասպանության տարիներին հայերից խլված ակտիվների մասին, հաղորդում է Hurriyet Daily News & Economic Review-ն:
Հայկական հիշողության կենտրոն հասարակական կազմակերպությունը պնդում է, որ այսպես կոչված «թուրքական» ոսկին» կազմել է 5 մլն ֆունտ (8,13 մլն դոլար), որը խլվել է ցեղասպանոթւյան տարիներին, եւ այդ կապակցությամբ հայտ է ներկայացրել Նյու-Յորքի շրջանային դատարան:
Անցած տարի հայցը ներկայացվել էր Դաշնային պահուստային համակարգին, սակայն այնտեղ ասել են, որ չեն կարող որեւէ տեղեկություն հայտնել եւ հարցումն ուղարկել են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկ:


























