ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ակնկալում է կարգավորել Թուրքիայի հետ տարաձայնությունները՝ կապված ռուսական Ս-400 համակարգերի գնման հետ։
«Ես սպասում եմ, որ մենք կլուծենք այդ խնդիրը, որպեսզի նրանք ճիշտ պաշտպանական սարքավորումներ ունենան՝ ՀՕՊ Patriot-ների եւ F-35 կործանիչների շրջանակում»,- Պենտագոնում լրագրողներին հայտարարել է Շանահանը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նախօրեին ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիային F-35-երի համար սարքավորումների մատակարարումը եւ հայտարարել էր բոլոր հետագա մատակարարումները դադարեցնելու մասին։
Վաշինգտոնն այդ քայլին դիմել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման պատճառով։ ԱՄՆ-ը վստահեցնում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկայացնում F-35-երի համար, քանի որ կարող է ընկալել դրա խոցելիությունը։
Մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է օրենսդրական նախագիծը, որն արգելում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։ Սենատորները առաջարկել են կործանիչներ չտրամադրել Անկարային այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան կողմը Ս-400-ի արձակումից Թուրքիայի հրաժարվելու երաշխիքներ չի ստացել։





























