Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան մտահոգություն են հայտնում այն մասին, որ բալիստիկ հրթիռների հետ կապված Իրանի վերջին գործունեությունը միջուկային մարտագլխիկներ ունեցող հրթիռների զարգացման միտումների մի մասն է՝ հայտնում է AP-ը։
ՄԱԿ-ում երեք երկրների դեսպանները գլխավոր քարտուղար Գուտերեշին ուղղված նամակում հայտարարել են, թե Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը ապակայունացնող ազդեցություն է ունենում Մերձավոր Արեւելքի վրա եւ ուժեղացնում է գոյություն ունեցող լարվածությունը։
Արեւմտյան դաշնակիցները հայտարարել են, որ Իրանի գործունեությունը «չի համապատասխանում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015թ․ բանձեւին, որը կոչ է ում հրթիռների հետ կապված որեւ է գործողություն չձեռնարկել։





























